Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

06-12-2018 19:22

Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը  հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ: ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասել է նա:

Lragir.am
06-12-2018 19:22