Կայացավ Տարվա լավագույն կամավոր մրցանակաբաշխությունը

06-12-2018 19:28

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ 2-րդ տարին անընդմեջ իրականացվեց «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը` շնորհավորելով ներկաներին կամավորների միջազգային օրվա կապակցությամբ և նշելով, որ կամավորների կատարած աշխատանքն անգնահատելի է, իսկ կամավորների ներդրումն՝ անփոխարինելի: Միջոցառման առաջին հատվածում ելույթով հանդես եկավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ով խոսեց  համապատասխան նախարարության առաջիկա պլանների և ծարգրեր մասին, որոնք առնչվում են կամավորական աշխատանքին: Այնուհետև, Կամավորության մասին օրենքի նախագծին անդրադարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Հանդիպման հաջորդ հատվածում ամփոփվեցին «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի հայտերի հիմա վրա առանձնացվել էր 5 անվանակարգ՝ «Սոցիալ-Կրթական ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լաուրա Գրիգորյանը, «Տարվա Ամենաակտիվ Կամավոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկուհի Ավագյանը, «ԿրթաՄշակութային ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր» հաղթող ճանաչվեց Ալմիրա Նիկողոսյանը: Այս տարի նույնպես, առանձնացվել էր հատուկ անվանակարգ՝ «Տարվա ԱմենաՄարդասիրական Կամավորական Նախաձեռնություն», որում հաղթող ճանաչվեց Անի Ամիրջյանը: Եվ վերջում, «Տարվա Լավագույն Կամավոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աշոտ Գաբրիելյանը: «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությամբ «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ բարձրաձայնելով կամավորական աշխատանքի կարևորության ու օգտակարության մասին, կոչ անելով երիտասարդներին զբաղվել կամավորությամբ, իրենց ներդրումն ունենալ իրենց անձի ու մեր երկրի զարգացման գործում: Միջոցառման գործընկերներն են՝ «Կովկաս» համալիր, Fest.am, «Gusto» իտալական ռեստորան, «Պասի ֆլորա» ծաղկի խանութ, «Ալպինա» հյուրանոցային համալիր, Յելլ Էքսթրիմ Պարկ, «Տելեմարկետ» ընկերություն, «Բուկինիստ» գրախանութների ցանցին, «Պլանետ թրավել քլաբ» տուրիստական կազմակերպությանը, Orange fitness պրեմիում ակումբ , Pen box խանութ, Vivaro news Մարինե Եղոյան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ Նախագահ

Lragir.am
06-12-2018 19:28