Երևանն ընդլայնելու է Թեհրանի հետ ​​համագործակցությունն արդարադատության ոլորտում

06-12-2018 19:55

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են Թեհրանի և Երևանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրանի IRNA գործակալությունից: Կողմերը քննարկել են նաև Իրանի և Հայաստանի քաղաքացիների իրավական հարցերը, և պայմանավորվել, որ կարագացվի Իրանի քաղաքացիների գործերը հայկական դատարաններից Հայաստանի վճռաբեկ դատարան ուղարկելու գործընթացը: Նրանք նաև համաձայնել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բարեկամական հարաբերութունների զարգացման և փորձի փոխանակման ոլորտներում:

Lragir.am
06-12-2018 19:55