Փրկարարները արկը տեղափոխել են անվտանգ տարածք

06-12-2018 21:39

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծռայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով): Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը: Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով:

Lragir.am
06-12-2018 21:39