ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գնի հաշվարկի մեթոդիկայի վերաբերյալ աշխատանքները

06-12-2018 22:24

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Պետությունների ղեկավարների կողմից հանձնարարություն կա, որպեսզի շարունակվեն աշխատանքները՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի որոշման վերաբերյալ: Դա երկխոսության համար հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը:

Lragir.am
06-12-2018 22:24