Ոստիկանությունը Ամանորին ուժեղացված հսկողություն կիրականացնի

20-12-2018 14:27

Ոստիկանությունը Ամանորի տոնական օրերին կխստացնի հսկողությունը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողներին ասաց, որ արդեն իսկ մարզերից հավելյալ ուժեր են բերվել Երևան՝ Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից: “Ամսի 22-ին ոստիկանությունում ընդլայնված խորհրդակցություն տեղի կունենա, ես կտամ համապատասխան հանձնարարաություններ բոլոր ստորաբաժանումներին, ոստիկանության ղեկավար կազմին ու նրանց ենթականերին: Եվ ամսի 22-ից մենք կանցնենք էլ ավելի ուժեղացված ծառայության”,- ասաց ոստիկանապետը:

Lragir.am
20-12-2018 14:27