Նիկոլ Փաշինյանը՝ Սփյուռքի նախարարության հետագա ճակատագրի մասին

10-01-2019 11:29

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սփյուռքի նախարարության խնդրին: Ասաց, որ թյուր կարծիք կա, թե կառավարությունը պատրաստվում է խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա «Ընդհակառակը՝ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Եվ այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները ոչ թե կնվազեցվեն, այլ կբարձրացվեն: Եվ մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Հույս ունենք, որ այս հարցում կհասնենք համաձայնության ու կոնսենսուսի»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am
10-01-2019 11:29