Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի մասին

11-01-2019 15:49

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալու լուրերի հեռարձակման նոր ձևաչափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից, իսկ ժամը 21:00-ին կլինի լուրերի ամփոփիչ թողարկում՝60 րոպե լրատվություն և օրվա գլխավոր թեմայի շուրջ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ օր Աբրահամ Գասպարյանն ու Տաթև Դանիելյանը փորձագետների հետ միասին կվերլուծեն անցնող շաբաթը, կլինեն կարևոր թեմաների մասին ռեպորտաժներ մայրաքաղաքից ու մարզերից, Արցախից ու ողջ աշխարհից, ուղիղ միացումներ իրադարձություններից կիզակետից:

Lragir.am
11-01-2019 15:49