«Փյունիկին» է միացել «Տամբովի» լավագույն ռմբարկուն

11-01-2019 18:22

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքից առաջ համալրել է կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տամբովի» 2017/18 մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Սերգեյ Շևչուկը համալրել է Երևանի «Փյունիկ»-ի շարքերը: Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Սոկոլում»: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում չորս ընկերական հանդիպում կանցկանցի: Թիմն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Սլավիայի», «Մոնտանայի» (երկուսն էլ՝ Բուլղարիա»), «Ալեքսանդրիայի» (Ուկրաինա) և «Յունիվերսիտատիա Կլուժի» (Ռումինիա) հետ: Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 3-ին:

Lragir.am
11-01-2019 18:22