Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն

11-01-2019 18:53

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 5-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը: Վաշինգտոնում կայանալիք հանդիպման օրակարգում է լինելու իրադրությունը Սիրիայում, մասնավորապես՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Հանդիպումներում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը:

Lragir.am
11-01-2019 18:53