Ում էր զանգել Նարեկ Սարգսյանը

28-02-2019 18:50

“Ես անկեղծ ասեմ՝ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը”,- խորհրդարանում լրագրողներին ասաց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն է այն բարձրաստիճան պաշտոնյան, ում Պրահայից զանգել ու սպառնացել է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը: “Ինձ որևէ մեկը չի զանգել և որևէ մեկը նմանատիպ տոնով ոչ ոք չի կարող զանգահարել”,- ասաց ոստիկանապետը: Օսիպյանն ասաց, որ չգիտի, թե երբ Հայաստան կտեղափոխվի Նարեկ Սարգսյանը: Նա հավելեց, որ դա ոստիկանության գործառույթներից կախված չէ, այս հարցով ինչ հնարավոր է, ոստիկանությունն արել է:

Lragir.am
28-02-2019 18:50