Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ խորհրդարանն իրեն վերահսկի կամ չվերահսկի. Օսիպյան

28-02-2019 19:43

Ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանությունը Ներքին գործերի նախարարություն դարձնելու պահաջին: Նա ասաց, որ այս հարցը չի բարձրացվել կաավարության կառուցվածքի փոփոխության շրջանակներում: “Իմ կարծիքն է, որ ոստիկանությունը համարվում է ապաքաղաքականացված կառույց, կարծում եմ՝ ճիշտ է ինքը ապաքաղաքականացված լինի: Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ խորհրդարանն իրեն վերահսկի կամ չվերահսկի, ոստիկանություն այսօր գործում է թափանցիկ օրենքի շրջանակներում: Եթե ոստիկանությունը մի բան ուզենա անել, կանի նաև նախարարության կազմում լինելով”,- ասաց Օսիպյանը: Նա հավելեց, որ քննարկվում է ոստիկանությունում օպտիմալացումներ անելու հարցը: Ճանապարհային ոստիկանությունն ու պարեկապահակային ոստիկանության գունդը մոտ ապագայում կմիավորվեն, կստեղծվի պարեկային ծառայություն:

Lragir.am
28-02-2019 19:43