Բարում գողացել է քաղաքացու բջջային հեռախոսը. ՔԿ-ն ճանաչողներին խնդրում է դիմել

11-03-2019 22:04

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող բարերից մեկում քաղաքացու բջջային հեռախոսը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 19-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում,  Երևանի Նալբանդյան փողոցում գործող բարի սրահում գտնվող սեղանի վրայից առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է առևտրի կենտրոնում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Lragir.am,
11-03-2019 22:04