Կեսգիշերին Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է հիվանդանոց. Armlur.am

15-03-2019 08:40

Armlur.am-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին: Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել: Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը: Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել: Կինը սիրով ընդունել է այն: Նշենք, որ Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում:

Lragir.am,
15-03-2019 08:40