Իմ քայլը դաշինքի պատգամավորն առաջարկում է գաղտնալսման իրավունք տալ ոստիկանությանը. Ժամանակ

15-03-2019 09:13

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում: Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ Ոստիկանությանը:

Lragir.am,
15-03-2019 09:13