Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել

15-03-2019 10:48

Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 40, վիրավորվել առնվազն 20 մարդ: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը, հայտնում է Ռոյթերը: Միջադեպը տեղի է ունեցել Քրայսչըրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներում: Ականատեսները հայտնում են, որ հրաձգությունը շարունակվել է մոտ 15 րոպե: Հայտնի է, որ հարձակման ժամանակ մզկիթներից մեկում 300 մարդ է գտնվել: Ըստ մամուլի հրապարակումների՝ հարձակումն իրականացրել է Ավսրտալիայի քաղաքացի Բրենթոն Տարանտ անունով:

Lragir.am,
15-03-2019 10:48