Ինչո՞ւ Էդուարդ Բաբայանը վայր չի դնում մանդատը

08-04-2019 14:02

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ կարծում, որ իր թիկնազորի նախկին պետ, իր խմբակցության պատգամավոր էդուարդ Բաբայանը պետք է հրաժարվի մանդատից այն  բանից հետո, երբ դատարանը նրան դատապարտեց: Ավելի վաղ Բաբայանն ասել էր, որ եթե դատարանը հաստատի, որ ինքը կատարել է այդ հանցանքը, ինքը կհրաժարվի պատգամավորի մանդատից: “Իսկ Բաբայանն ի՞նչ ասաց, որ ինքը բողոքարկել է, դա չի ընդունել: Եվ համապատասխան որպես տուժող ի հայտ գալացողը նույն բանը հայտարարեց: Դրա համար Բաբայանը բողոքարկել է, որ այդ հարցը վերանայեն, որ այդպիսի բան չի եղել”,- ասաց Ծառուկյանը:

Lragir.am,
08-04-2019 14:02