Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

09-04-2019 11:09

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 8-ի նիստի օրակարգում ընդգրկված է նախորդ օրը քննարկված մի քանի օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը: Օրակարգում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը: Օրակարգում ընդգրկված են նաև «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:

Lragir.am,
09-04-2019 11:09