Պետք է էգը էգ լինի, որձը որձ լինի, պետք է վտարել Հոլանդիա. Վարդան Ղուկասյան

09-04-2019 00:23

«Ընդհանրապես խայտառակություն է Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին: Ղուկասյանի խոսքով՝ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, Եվրոպայում ունեն, իսկ Հայաստանում ավանդական արժեքներն ավելի կարևոր են: «Էդպիսիններին ընդհանրապես մեր ապրած կյանքով, ինչքան ես հիշում եմ մինչև էսօր, տեղ չեն տվել: Հիմա դուք եկել ուզում եք եվրոպական էդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Էստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են: Իսկ այդպիսի այլասերված վարք ու բարքով ունեցողները ավելի լավ է թող գնան հոլանդիաներում ապրեն, ոչ թե ՀՀ-ում: Հետո մի բան գիտեցեք, որ Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունի, որովհետև եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ իրար հետ, 70 տոկոս աճը կտրել են, ծնելիություն չկա, հիմա ամբողջ մուսուլմանները լցվել են: Ստատիստիկա կա, 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է: Դուք հիմա ուզում եք Հայաստանը ավիրե՞լ: Հետո գիտեք, այդպիսի մեղքը ոչ միայն մարմինն է սպանում, այլ հոգին է սպանում: Երբ որ մենք Աստծո պատժի տակ ենք մտնում, դառնում ենք Սոդոմ ու Գոմոր քաղաքները: Դա ամենամեծ մեղքերից մեկն է, որ Աստծո զայրույթն է բերում մեր երկրի վրա: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, չենք բավարարվո՞ւմ ինչ որ Աստված մեզ տվել է, ուրիշ բան ենք մտածո՞ւմ: Այլասերվածության չափ ու սահման կա մի քիչ»,- ասաց Ղուկասյանը: Ըստ նրա՝ Եվրոպայից լավ բարքերը թող գան Հայաստան, բայց ոչ այլասերված բարքերը, չպետք է փողով խիղճն ու հոգին վաճառել: «Դրանց պետք է հասարակությունից հեռու պահել, իսկ եթե դուք գտնում եք, որ էդ գալուբոյները պետք է գան ամբոնի մոտ… շատ ճիշտ ենք անում, հերիք է այդ սուտ դեմոկրատական բաներով խառնեք երկիրն իրար: Ես բռնության կողմնակից չեմ, բայց այդպիսի այլասերվածներին վտարելու կողմնակիցն եմ: Ուղարկեք Հոլանդիա: Պետք է էգը էգ լինի, որձը որձ լինի, աղջիկ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի, չէ՞»,- հավելեց նա:

Lragir.am,
09-04-2019 00:23