Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի թրեյլերը

10-04-2019 18:46

Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակվել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքի պաշտոնական թրեյլերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նոր տեսահոլովակում ցուցադրված են դասական «Առյուծ արքայի» հերոսները՝ Մուֆասան, Սիմբան, Շրամը, Թիմոնը եւ Պումբան: Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆավրոն է: Կինոնկարի կոմպոզիտորը դարձել է Հանս Ցիմերը, որն աշխատել է 1994 թվականի օրիգինալ անիմացիոն ֆիլմի վրա: Հնչյունավորմանը մասնակցել են՝ Բեյոնսեն, Դոնալդ Գլովերը, Բիլի Այքները, Սեթ Ռոգենը, Չիվետելը եւ ուրիշներ:

Lragir.am,
10-04-2019 18:46