Կառավարությունը չի ուզում, որ Սպայկան փակվի. Դավիթ Անանյան

11-04-2019 14:00

«Մենք Սպայկա ընկերության ղեկավարության արարքներին քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի Սպայկան՝ որպես տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի»,- այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ կառավարությունը չի ուզում, որ Սպայկայի գործունեությունը խաթարվի: «Բայց որպես գործունեությունը չխաթարելու նախապայման ընդունելը, որ նաև քրեաիրավական գնահատական չպիտի տանք ղեկավարության վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի: Հետևաբար, ես հարցին այսպես կպատասխանեմ՝ ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն: Մենք կուզենք, որ առողջ մրցակցության շրջանակներում որևէ գործունեություն լինի օրենքով աշխատող և թափանցիկ»,- հավելեց նա:

Lragir.am,
11-04-2019 14:00