Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ. Պետությունն առաջարկում է երկու տարբերակ

12-04-2019 00:10

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր Արտադրանքի մրցունակ ինքնարժեք, Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից: Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում: Առաջարկում ենք  օժանդակության երկու տարբերակ: Առաջին տարբերակ Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից , այն ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով:  Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի, Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար: Երկրորդ տարբերակ Պետությունը կհատուցի հիմնված  այգու ծախսերի 40%-ը, իսկ  սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը: Փոխհատուցում կտարադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի,  0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար: Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է: Մանրամասները՝ այստեղ

Lragir.am,
12-04-2019 00:10