Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ

15-04-2019 10:14

Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում: Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում սայլակը տրամադրվել է քաղաքացուն:

Lragir.am,
15-04-2019 10:14