NBA. Հյուստոնն ու Միլուոկին հաղթանակներով սկսեցին փլեյ-օֆֆը (տեսանյութ)

15-04-2019 11:28

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի առաջին փուլի երեք հանդիպումներ: Արևմտյան կոնֆերենցիայում Հյուստոնը հաղթեց Յուտային 122-90 հաշվով: Հյուստոնի առաջատար Ջեյմս Հարդենը 29 միավոր հավաքեց՝ սահմանելով խաղի լավագույն արդյունքը: Տվյալ կոնֆերենցիայի մյուս խաղում Պորտլենդը 104-99 հաշվով հաղթեց Օկլահոմա Սիթիին: Արևելյան կոնֆերենցիայում փլեյ-օֆֆը հաղթանակով մեկնարկեց Միլուոկին՝ 121-86 հաշվով պարտության մատնելով Դետրոյտին: Գյանիս Ատենտոկումպոն 24 միավոր հավաքեց:

Lragir.am,
15-04-2019 11:28