Մոսկվայում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը

15-04-2019 13:00

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը: Ապրիլի 15-ին Մոսկվայում մեկնարկել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

Lragir.am,
15-04-2019 13:00