Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կպատասխանի հարցերին

15-04-2019 13:11

Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել: Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք», – նշել է նա: Սիրելի հայրենակիցներ. Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:… Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 15. April 2019

Lragir.am,
15-04-2019 13:11