Մոսկվայում մեկնարկել է Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը

15-04-2019 13:40

Այսօր՝ ապրիլի 15-ին, Մոսկվայում տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Lragir.am,
15-04-2019 13:40