Հայաստանի բանկերի միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը սկսել են համատեղ սեմինարների շարք լրագրողների համար

15-04-2019 15:15

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է սեմինարների շարք, որի նպատակն է ֆինանսա-տնտեսական թեմաների լուսաբանման ասպարեզում մասնագիտացած լրագրողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առընչվող տարաբնույթ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ: Ինչպես հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից, երկամսյա սեմինարների ընթացքում լրագրողներին հետաքրքրող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների շրջանակներում դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի բանկային համակարգի բարձրաստիճան ղեկավարներն ու բանկային գործի լավագույն փորձագետները: Լրագրողների համար նախատեսված առաջին սեմինարը մեկնարկել է Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված բացման արարողությամբ: Հավելենք, որ տնտեսական  թեմաներ լուսաբանող  շուրջ 20 լրագրողների համար նախատեսված սեմինարները կազմակերպվելու են յուրաքանչյուր շաբաթ օրերին, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:

Lragir.am,
15-04-2019 15:15