Ամբողջ կյանքում կհիշեմ եզրափակիչ գոտեմարտը. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան

15-04-2019 16:14

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով` իր համար ամենատպավորիչը եզրափակչի գոտեմարտն էր: «Երբ պարտվում էի 0:8 հաշվով, կարողացա հաղթել: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Ինձ այդ պահին նորից ուժերիս հավատալու ստիպեց այն աշխատանքը, որ կատարել ենք մենք մարզիչների հետ: Չէի ուզում կատարածս աշխատանքը ջուրը գցել»,- ասաց Հարությունյանը: Հավաքականի անդամ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը տպավորված չէ իր գոտեմարտերից: «Եվրոպայի այս առաջնությունում ունեցա երկու գոտեմարտ, բայց տպավորված չեմ ոչ մեկից էլ: Առաջին գոտեմարտս կարճ տևեց, սակայն երկրորդում պարտվեցի: Ընդհանուր առմամբ նորմալ էր, սակայն ես պետք է թույլ չտայի, որ այդ կերպ ավարտվեր: Պետք է ավելի շատ հնարքներ կատարեի, որը չստացվեց երկրորդ գոտեմարտի ժամանակ»,- եզրափակեց նա:

Lragir.am,
15-04-2019 16:14