11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Պաշտպանի այցերի թիվը. վիճակագրություն

15-04-2019 16:41

2018 թվականին 11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցերի թիվը: Մասնավորապես, 2016 թվականի 10 ամիսների ընթացքում իրականացվել է 3 այց, 2017 թվականին՝ 19, 2018 թվականին՝ 215: Այցերի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձեռնարկվել են կոնկրետ միջոցներ, մասնավորապես՝ նախաձեռնվել են իրավական ակտերի փոոխություններ, Պաշտպանի գրությունների հիման վրա նախաձեռնվել են ստուգումներ և այլն: Հիշեցնենք, Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

Lragir.am,
15-04-2019 16:41