Վաղը ուղեւորափոխադրողները գործադուլ են անելու. Aravot.am

15-04-2019 17:18

Վաղը ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, գրում է Aravot.am-ը: «…Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը: Թե որ երթուղիները վաղը չեն աշխատի, միության նախագահը հրաժարվեց ասել, բայց նշեց՝ ե՛ւ ավտոբուսներ, ե՛ւ միկրոավտոբուսներ չեն աշխատի: Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը. «Որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում»:

Lragir.am,
15-04-2019 17:18