Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ նարկայացված է«Ատոմէքսպո-2019» ֆորումին

15-04-2019 17:30

Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) տաղավարը ներկայացված է «Ատոմէքսպո-2019» XI Միջազգային ֆորումի շրջանակներում մասնագիտացված ցուցահանդեսում, որ ն անցնում է ապրիլի 15-16 Սոչիիգլխավոր մեդիակենտրոնում: Տաղավարի այցելուները կարող են ծանոթանալ Հայկական ԱԷԿ-ի պատմությանը, տնտեսությունու դրա նշանակությանը և Հայաստանի ատոմային էներգետիկայի կարևորագույն նախագծի հետ՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականցման նախագծին: Առ այսօր ՀԱէԿ՝ Հարավային Կովկասում առաջին և միակ ատոմային էլեկտրակայանն է: ՀԱԷԿ-ը ատոմային բնագավառի պատմության մեջ յուրահատուկ օբյեկտ է․ կայանի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է 6,5 տարի կոնսերվացված լինելուց հետո: Այսօր կայանը նոր փուլէ սկսվում՝ կայանի գործունեության ժամկետի երկարաձգումը հնարավոր դարձավ հայ և ռուս մասնագետների շնորհիվ: Հայաստանը, ունենալով գործող ՀԱԷԿ-ը, մնում է «ատոմային ակումբում» և այդ բնագավառում նրա փորձը մեծ հետաքրուքրթյուն է առաջացնում, այս տարիՀԱԷԿ-ը նոր ֆորմատով է ներկայացված: «Առաջին անգամ Հայկական ԱԷԿ-ը ներկայացված է Ատոմէքսպո-ին սեփական տաղավարով: Մենք այստեղ պատմելու բան ունենք, քանի որ մեր կայանի արդիականացման նախագծի շրջանակներում էներգաբլոկի և անվտանգության համակարգերի բաղադրիչներիհամալիր հետազոտման, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության խնդիրնրիգնահատման մեծ փորձ է կուտակվել: Բացի այդ, ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակումկայանում ներդրվում են ամենաառաջատար տեխնոլոգիական լուծումներ: Համոզված եմ, որ մեր սթենդը կգրավի ֆորումի մասնակիցներին և հյուրերին», – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Նա նշեց նաև այսպիսի միջոցառումների կարևորությունը, ընդգծելով, որֆորումի շրջանակում կարելի է ոչ միայն կիսվել գործնական փորձով, այլ նաև քննարկել աշխարհում էներգետիկայի զարգացման և բնապահպանական հավասարակշռության պահպանման գլոբալ հարցերը: Հիշեցնենք, «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է տարածաշրջանում միակ` հայկական ԱԷԿ-ի ստենդը: ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրի Հայաստանում արդյունահանվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը:Կայանը թույլ է տալիս ապահովել երկրի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էներգամատակարարմամբ ու երաշխավորել հայկական էներգոհամակարգի մոտ 400 Մգվտ. գեներացվող հզորությունները:

Lragir.am,
15-04-2019 17:30