Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գույքագրել հեղափոխության ընթացքում իր կողմից տրված խոստումները

15-04-2019 18:11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կետ առ կետ գույքագրել հեղափոխության ընթացքում իր կողմից տրված խոստումները և ստուգել, թե որոնք չեն կատարվել ու որոնք են կատարվում: Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե մեկ տարի առաջ իր տված խոստումները կյանքի չեն կոչվում: «Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք` վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարել: Ո՞րը չի կատարել»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
15-04-2019 18:11