ՀՔԱՎ։ Ապրիլյան ցույցերի մասնակցի գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են գնահատվել

15-04-2019 18:09

2018թ. ապրիլի 19-ին Երևանի Արշակունյաց փողոցից բերման ենթարկված Ս․ Պողոսյանի հայցը 2019թ․ մարտի 21-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Ս․ Պողոսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Ս․ Պողոսյանին բերման ենթարկելու և սահմանված ժամկետից ավել ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 2018թ․ նոյեմբերին: Նա նշել է, որ Ս․ Պողոսյանը առանց օրենքով նախատեսված հիմքերի է բերման ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ ժամը 12:30-17:00: Դրանով խախտվել են նրա՝ հավաքների ազատության և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՀՀ ոստիկանությունը, սակայն, հայցադիմումի պատասխանում չի ընդունել հայցվորի պնդումները: Նշել է, որ Ս․ Պողոսյանը սահմանված ժամից ավել է պահվել ոստիկանության բաժնում, բայց ոչ դա, ոչ էլ ոստիկանների մյուս գործողությունները ոչ իրավաչափ չեն եղել: ՀՀ ոստիկանությունը այս մեկնաբանություններն է տվել ոստիկանների բոլոր գործողությունների համար: Հայցադիմումի պատասխանում, մասնավորապես, նշել են, որ «մի փոքր չեն պահպանվել» ժամկետները: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Lragir.am,
15-04-2019 18:09