Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը

15-04-2019 18:48

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քավրը ստեղծվել է հայտնի երաժիշտ ու ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ համագործակցության արդյունքում:  Այն ջազային ոճում է: «Շատ ուրախ եմ, որ երգս նորովի եմ ներկայացրել հանդիսատեսին, հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա և շատ երջանիկ եմ, որ համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ», – նշել է Սրբուկը:

Lragir.am,
15-04-2019 18:48