Գյուղատնտեսական բորսաները հնարավորություն կտան իրականացնել սպառման լոգիստիկա

15-04-2019 18:43

Գյուղատնտեսական բորսայի հարթակը գյուղատնտեսական մթերքների իրացման ժամանակակից ձևերի ներդրմամբ կնպաստի մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Սկսվել են գյուղատնտեսական բորսայի ստեղծման աշխատանքները: Այս կառույցն առաջարկի և պահանջարկի հիման վրա կիրականացնի սպառման լոգիստիկա: Մարզերում էլ կստեղծվեն լոգիստիկ կենտրոններ: Պետությունը կսուբսիդավորի  բիզնեսին կամ կոոպերատիվներին, ինչը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին սեզոնին իրենց ավելցուկ ապրանքը պահպանել և ոչ սեզոնին բարձր գնով վաճառել»,- նշեց Գևորգյանը: Նրա խոսքով՝ հույսը դրսի շուկաների վրա չդնելու համար նմանատիպ կենտրոններ ունենալն անհրաժեշտություն է:

Lragir.am,
15-04-2019 18:43