Ռուսաստանում կապի օպերատորներին 5G կապի հաճախականություն չեն տալիս

15-04-2019 18:59

Ռուսաստանի ռադիոհաճախականությունների պետական հանձնաժողովը որոշել է արգելել կապի օպերատորներին շարունակել 3,4-3,8 ԳՀց միջակայքում ռադիոհաճախականությունների հետազոտությունները: Այս միջակայքն անհրաժեշտ է 5G կապի ստեղծման ու զարգացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի կապի նախարարի տեղակալ Օլեգ Իվանովը նշել է, որ արգելքը դրել են ուժային կառույցները:

Lragir.am,
15-04-2019 18:59