Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»- ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության. Գեղամ Գևորգյան

15-04-2019 19:11

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական խնդիրներ ունենալու դեպքում պատրաստ է օժանդակել թե «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությանը, թե մթերում իրականացնող ցանկացած այլ ընկերության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Օժանդակելու համար մենք ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ:  Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ՝ թե հիմա, թե նախկինում, ավելին՝ շարունակելու ենք աշխատել արտահանողների ու վերամշակողների հետ»,- նշեց նախարարի պարտականությունները կատարողը: Նրա խոսքով՝ «Սպայկա»-ի արտադրության ծավալները կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը: Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենք չեն փնտրում նոր խաղացողների, որպեսզի «Սպայկա»-ին փոխարինի և որ տվյալ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերն է: «Մենք նոր խաղացողներին չենք փնտրում մյուսների հաշվին, այլ խրախուսում ենք նորերի մուտքը, քանի որ նրանց կարիքը կա:

Lragir.am,
15-04-2019 19:11