Ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձին հայտնաբերել են օդանավակայանում

15-04-2019 21:53

ՀՀ ոստիկանության ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
15-04-2019 21:53