Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել

15-04-2019 21:51

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC-ն: Տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ: Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի:

Lragir.am,
15-04-2019 21:51