Համբուրվող Մեսսին և Ռոնալդուն. France Football-ի ոչ միանշանակ անդրադարձը ֆուտբոլային գլխավոր հակամարտությանը

15-04-2019 22:06

France Football պարբերականը Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հակամարտության առիթով հերթական համարի շապիկը նվիրել է Յուվենտուսի և Բարսելոնայի առաջատարներին, սակայն նրանց յուրահատուկ անդրադարձը ոչ միանշանակ է ընդունվել երկրպագուների կողմից: Շապիկի վրա պատկերված Մեսսին և Ռոնալդուն գրկախառնված են և համբուրվում են: Պարբերականն առայժմ չի բացատրել իր այս տարօրինակ լուծումը: L'éternel débat entre #Ronaldo et #Messi à la Une du nouveau numéro de @francefootball ! ▶️Le sommaire détaillé : https://t.co/96zGzGj0tf ▶️Disponible dès 18 heures ici : https://t.co/B3yMVmKZwC ▶️En kiosque mardi pic.twitter.com/gDeLFTpUka — france football (@francefootball) April 15, 2019

Lragir.am,
15-04-2019 22:06