Դեսպան Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան

15-04-2019 23:18

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի գործադիր տնօրեն պրոֆեսոր Էրիկ Ֆուաշի հետ (Eric Fouache): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելնելով Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների բարձր մակարդակից` դեսպանը կարևորել է կրթական ոլորտում, այդ թվում Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանի հետ համագործակցության հաստատումը: Ողջունելով գաղափարը` Էրիկ ֆուաշն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ինքը նույնպես այցելել է Հայաստան և մասնակցել աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքն համագործակցության հաստատման ուղղությամբ: Հանդիպմանը գործադիր տնօրենը հանգամանալից ներկայացրել է համալսարանի հնարավորություններն ու ուսումնական ծրագրերը:

Lragir.am,
15-04-2019 23:18