Հրդեհը կլանում է Աստվածամոր տաճարը. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

16-04-2019 00:03

Հրշեջները արդեն մի քանի ժամ պայքարում են համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը՝ Փարիզ Աստվածամոր տաճարը ոչնչացումից փրկելու համար: Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը: Վարկածներից մեկը կապվում է վերանորոգման աշխատանքների հետ: Հրդեհն արդեն ոչնչացրել է տաճարի 12-րդ դարում կառուցված սրաձողն ու տանիքի մի մասը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է դեպքի վայր: Առայժմ վստահություն չկա, որ կհաջողվի փրկել տաճարի մնացած մասը: Փարիզի հրշեջ ծառայության ղեկավարը նշել է, որ գալիք մեկ ժամը վճռորոշ նշանակություն է ունենալու:

Lragir.am,
16-04-2019 00:03