«Բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով»

08-05-2019 14:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Արցախի հարցը որոշելուէ ժողովուրդը: “Ասում եմ` ժողովուրդը պետք է որոշի Արցախի հարցը, մարդիկ ասում են` ո՞նց ժողովուրդը: Բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով: Մի քանի բանակ թալանողներով դուք պիտի՞ որոշեք: Ձեր տները Իտալիաներում, Բադեն-Բադեններում: Պիտի տներ ու ունենաք, գնաք էնտեղ, մասնավոր ինքնաթիռ էլ պահեք և դուք որոշեք: Դուք ո՞վ եք ընդհանրապես”, ասաց Փաշինյանը: Նա հավելեց` համակերպվեք, ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
08-05-2019 14:07