Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ լուրջ ընդդիմադիր բևեռ կձևավորվի

09-05-2019 10:16

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ լուրջ ընդդիմադիր բևեռ կձևավորվի: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Սիմոնյանը: Նա նշեց, որ իշխանությանը լուրջ մրցակից է համարում գործող խորհրդարանական ընդդիմությանը: Սիմոնյանը նաև ասաց, որ չի կարծում, թե Արցախի իշխանությունները պաշտոնապես սատարում են Քոչարյանին:

Lragir.am,
09-05-2019 10:16