Սրբուկը հատված է հրապարակել եվրատեսիլյան ելույթի երկրորդ փորձից

11-05-2019 00:37

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հատված մրցութային երկրորդ փորձից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ի տարբերություն առաջին փորձի, որտեղ Սրբուհին կրում էր երկարաճիտ կոշիկներ, այս անգամ նա ինքնատիպ սև պիջակով է և սև տաբատով: Երգչուհու մազերը հավաքված են հետաքրքիր հյուսերով: Նա բեմում միայնակ է: Սրբուկի «Walking out» երգի կատարման ամբողջ ընթացքում բեմում գերակշռում են կարմիր ու սև լույսերը: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Lragir.am,
11-05-2019 00:37