Չեմ տեսնում ինչ-որ գաղափարախոսություն, որի շուրջ միավորվեն ինչ-որ ուժեր. ԱԺ պատգամավորը Քոչարյանի դաշինքի մասին

13-05-2019 17:12

Հայաստանը ազատ ու դեմոկրատական երկիր է, մեզ մոտ գործում է հավաքների ազատություն, և մարդիկ ցանկացած գաղափարի շուրջ կարող են հավաքվել, ցանկացած մարդու շուրջ կարող են ստեղծել աջակիցների կազմակերպություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված ալյանսին: Նրա խոսքով՝ լուրջ չէ այն հարցադրումը, որ դա կարող է սպառնալիք լինել գործող իշխանության համար: «Այսօր կառավարող ուժն ունի Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը, և առավել ևս ես այնտեղ չեմ տեսնում ինչ-որ գաղափարախոսություն, որի շուրջ միավորվեն ինչ-որ ուժեր»,- ասաց նա: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
13-05-2019 17:12