«Հայկական առողջապահական ազգային խորհուրդը» հորդորում է բացել հակածխախոտային օրինագիծ քվեարկությունը

15-05-2019 17:59

«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի  e-draft.am կայքում  «ՀՀ օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քվեարկության հատվածի փակ լինելու վերաբերյալ դիրքորոշումը:  E-draft.am կայքն ի սկզբանե ստեղծվել էր գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունն ապահովվելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռնել ակտիվ մասնակցել իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդն» ահազանգում է, որ կայքի ընդհանուր աշխատանքները չեն հմապատասխանում ստեղծման նպատակին: «ՀՀ օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելմանմասին» նախագծի քվերակության հատվածը հանրությանը հասանելի չէ : Սա միանշանակ ժողովրդավարական սկզբունքների խախտում է: Ստացվում է, որ  ՀՀ արդարադատության նախարարությունը չի ցանկանում ընդունել երրորդ կողմից հնչեցված կարծիք` փակելով քվեարկության մասը, և նախագծի տեղադրումը վերոնշյալ կայքում կրում է ձևական բնույթ: Պետք է նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Այս նույն նախագիծը դրվել է կայքում նաև 2018 թվականի օգոստոս ամսին և քվեարկության հատվածը կրկին փակ է եղել: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդը», չունենալով որևէ միտում, հորդորում է համապատասխան մարմիններին զերծ մնալ նման իրավախախտումներից և բացել քվեարկության հատվածը: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի մամուլի ծառայություն

Lragir.am,
15-05-2019 17:59