ԱՄՆ դեսպանը տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին

15-05-2019 18:18

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թրեյսին հայտնեց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում: «Այս պահին որևէ տեղեկություն այդ մասով դեռ չկա: Անցած շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չի գնահատվում: Եվ անցած շաբաթ տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը Նահանգների ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում են մեր գործակցության և համատեղ աշխատանքի շուրջ մեր երկկողմ հանձնառության մասին»,- ասաց Թրեյսին:

Lragir.am,
15-05-2019 18:18