Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից. Ռոբերտ Քոչարյան

15-05-2019 18:13

Մարտի 1-ի 10 սպանություններից առնվազն 7-ը ոչ ոստիկանենրի, ոչ էլ բանակի կողմից են իրականացվել, այսօր դատարանում Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը մեղադրանքից մի հատված ներկայացրեց. «Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր իրենց թիկնազորի անդամներից և վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց զինել են տարբեր տեսակի հրազեններով: Հիշալ անձանցից բաղկացած խմբերին ներգարվել են 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ու մարտի 2-ի գիշերը Երևանի տարբեր փողոցներում իրականացվող իրադարձություններին»: Ալումյանն ասաց, որ թվարկվում է, թե որոշ անձինք ինչեր են արել, առանց նշելու այդ որոշ անձանցից որևէ մեկի անունը: Միջամտեց Ռոբերտ Քոչարյանը, ով ասաց, որ իրենց լավ հայտնի չէ՝ արդյոք կա՞ն հարուցված քրեական գործեր այդ որոշ անձանց վերաբերյալ կամ կա՞ն ձերբակալվածներ: «Քրեական գործով, այդ 80 հատորով որևէ բան այդ մասին չկա: Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա գրված: Քանի որ 10 սպանության փաստը այս քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը այսպես անողոք ձևով մտցվելի է՝ մարդկանց ուղեղը լցնելու համար, թե կարող են այս հանցագործությունները կատարված լինել մերձավոր անձանց կողմից: Ինքնագիտակցության այդ թույնը լցնելու նպատակով է: Չկա որևէ հիմնավորում, թե ինչու են այս դրվագը մտցրել այս մեղադրանքի մեջ: Քանի որ Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, որևէ առնչություն չկա 10 սպանության հետ, այսինքն՝ եղել է Չերյոմուխայից: Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ էլ բանակի կողմից: Փորձում են նրանց վրա գցել»,- ասաց Քոչարյանը:

Lragir.am,
15-05-2019 18:13